National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
22.06.2017
ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվել է
1 / 10

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաստաթղթի վերաբերյալ
 
Կարեն Ավագյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը շատ հստակ է, այն ուղղված է երկրի անվտանգության ապահովմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Նա կարեւորել է բարձրագույն կրթության, առողջապահության, գիտության ոլորտներում նախատեսված փոփոխությունների իրականացումը: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել կառավարության ծրագիրը, որը, ըստ նրա, որակական բարձր հատկանիշներով էապես տարբերվում է նախորդ ծրագրերից: Կորյուն Նահապետյանի խոսքով՝ առկա է նաեւ բավարար քաղաքական կամք՝ իրականացնելու ծրագրային բոլոր դրույթները: Աղվան Վարդանյանը գործնական է գնահատել ծրագիրը եւ նշել, որ այն տարբերվում է իր հստակությամբ եւ տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխիչ միջոցառումներով:

Ծրագրի վերաբերյալ դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարեւորել է ծրագրային առաջնահերթությունների իրականացումը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները, արդար ու թափանցիկ կադրային քաղաքականության իրականացումը: Նա գործնական է գնահատել ծրագիրը եւ համոզմունք հայտնել, որ առկա է բավարար քաղաքական կամք այն իրականացնելու համար: Խմբակցությունը կողմ է քվեարկելու «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերլուծել է կառավարության նախորդ՝ 2012-2017 թվականների ծրագրի իրականացման գործընթացը եւ կարծիք հայտնել, թե այն հիմնականում չի իրագործվել: Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ ժողովրդագրական խնդիրների, աղքատության կրճատման, բանակաշինության եւ այլ հարցերի մասին, քննադատել տարբեր ոլորտներում իշխանությունների վարած քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու ծրագրին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա եւս անդրադարձել է կառավարության նախորդ ծրագրին եւ կարծիք հայտնել, թե դրա ծրագրային բոլոր դրույթները ձախողված են: Ներդրումների վերաբերյալ խոսելով՝ նա նշել է, որ դրանց ներգրավմանը խոչընդոտում է քաղաքական որոշումների կայացման մեխանիզմի կարգավորված չլինելը: Պարոն Մելքումյանն անդրադարձել է տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող քայլերին, մատնանշել առկա խնդիրները: «Տեսանելի չեն նաեւ կառավարության ծրագրի իրականացման քաղաքական երաշխիքները»-, ասել է Միքայել Մելքումյանը եւ հավելել, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության դրական տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ՝ ծրագիրն իրատեսական է, կառուցողական եւ Հանրապետական խմբակցությունն ավելի քան համոզված է, որ միասնական աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել հաջողության եւ իրականացնել այն գործնականում: Ըստ նրա՝ ծրագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները, եւ այն կարող է երկիրը տանել զարգացման ճանապարհով: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին:

ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ելույթն ամբողջությամբ տես այստեղ :

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
 
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին ծրագրի շահագրգիռ եւ կառուցողական քննարկման, քննադատության, ինչպես նաեւ առաջարկների համար: Վարչապետն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած դիտողություններին, տվել պարզաբանումներ՝ նշելով, որ դրանք երբեմն դուրս են եկել աշխատանքային սահմաններից, ունեցել զգացմունքային շեշտադրումներ: Ըստ ՀՀ վարչապետի՝ կառավարության ծրագիրն իրագործելի է, իրատեսական, հստակ պատկերացվում են անելիքները, ուստի նա կոչ է արել խորհրդարանին քվեարկել խղճի մտոք՝ չելնելով միայն քաղաքական նկատառումներից:

«ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը քվեարկության արդյունքում ընդունվել է 64 կողմ, 31 դեմ ձայներով:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հուլիսի 6-ին  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան:


22.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 24-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 25-30-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Վարդան...

22.06.2017
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա նամակ-համաձայնագրի ստորագրման արարողություն
Հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը կստորագրեն նամակ-համաձայնագիր, որով Միացյալ Թագավորության կառավարությունը ՀՀ Ազ...

22.06.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am