Տպել
26.06.2017
Էդուարդ Շարմազանովը մասնակցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին
1 / 7

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ներկա է գտնվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կազմակերպված հիշատակի ցերեկույթին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների ծնողներ, բժիշկներ:

Նշենք, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն անվճար հետազոտության սերտիֆիկատներ է տրամադրել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին՝ անժամկետ օգտագործման համար: Ծրագրում առայժմ ընդգրկված են 25 ընտանիքներ՝ Երեւանից եւ Գյումրիից, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը, ծրագիրը շարունակական դարձնելու նպատակ կա:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը Ազգ-բանակ գաղափարի համատեքստում: Նրա խոսքով՝ ազգասիրությունը, մարդասիրությունը եւ միասնությունը հայ ժողովրդին բնորոշող հատկանիշներ են եւ պատահական չէ, որ ապրիլյան պատերազմում քաջ հայորդիներն իրենց հերոսաբար դրսեւորեցին: «Սա հայ գենի մեջ է: Մենք հայ քրիստոնյա ենք եւ հարյուրամյակներ շարունակ պայքարել ու պայքարելու ենք մեր ազատ ու անկախ հայրենիքը շենացնելու համար: Նրանք 21-րդ դարի Վարդան Մամիկոնյաններն են. նրանք հաղթեցին մարտում: Ձեր զավակները հաղթել են մահին ու գնացել դեպի հավերժություն»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:

Խոնարհումի եւ երախտիքի խոսքեր են հնչեցրել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Աղվան Վարդանյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:



26.06.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է հույն գործընկերոջ հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազան...

26.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է քննարկվել «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ ՀՀ կառավարության անդամներ: ՀՀ ...

26.06.2017
Արա Բաբլոյանը Սեուլում հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, Կորեա կատարած այցի շրջանակում հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Արա Բաբլոյանը կարեւորե...

26.06.2017
Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 26-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը, ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 25-ից գտնվում է Ստ...

26.06.2017
Հանդիպում խորհրդարանում
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հունիսի 26-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ Ողջունելով հյուրին՝ ՀՀԿ խմ...

26.06.2017
Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Սունգհո Չոյի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորելով գործակալության առաքելությունը, իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ ՀՀ խորհրդարանի ն...