Տպել
28.06.2017
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ խորհրդարանական արդյունավետ համագործակցության հնարավորությունները եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության զարգացումը տարբեր ձեւաչափերում:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ համարել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը: Ընդգծվել են նաեւ  Միացյալ Թագավորության դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները՝ ուղղված խորհրդարանի կարողությունների զարգացմանը: Պարոն Փաշինյանը կարեւորել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները եւ աշխատակազմի կարողությունները:

Քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր եւ հնարավորություններ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...