ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Չեխիա կատարած այցի շրջանակում հունիսի 28-ին հանդիպել է ՉՀ խորհրդարանի Պատգամավորների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոման Վանայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը` եւ միջազգային կառույցներում գործակցության, եւ խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում:
Անդրադարձ է կատարվել մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների դիմակայման, այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքարելու անհրաժեշտությանը: Զրուցակիցները կարեւորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «Հայաստանը տարածաշրջանում մշտապես քարոզում է խաղաղություն եւ կայունություն, մինչդեռ Թուրքիան եւ Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են»: Այս համատեքստում պարոն Շարմազանովը խոսել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ահաբեկչական գործողությունների մասին, որոնց վառ ապացույցը թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, թե՛ շարունակաբար կրկնվող դիվերսիոն գործողությունները: Նա փաստել է, որ շփման գծում երկու կողմից էլ մարդկային կորուստների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:
«Թուրքիան սատարել եւ սատարում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, ինչն անթույլատրելի է: Միջազգային հանրությունը չպետք է անուշադրության մատնի եւ պետք է դատապարտի տարածաշրջանի ապակայունացման ցանկացած փորձ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
«Այցելեք Արցախ եւ կհամոզվեք...» Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին
Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ: ՀՀ ԱԺ փ...
Շարունակվել են «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 29-ին քննարկվել է «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը: Քննարկվել են եվրոպական ինտեգրման ուղղությամբ նախորդ տարի իրականացված ծրագրերը եւ այդ նպատակով հատ...
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 28-ին Պրահայում հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայ...
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ անդամներ Աղվան Վարդանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Մանե Թանդիլյանը, Վարդեւան Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Լուիզա Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը հանդիպել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Դիլիջան
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 28-ին արտագնա այց էր կազմակերպել Դիլիջան: Այցի նպատակն էր բնակավայրերի ղեկավարների, ավագանու անդամների, բնակիչների, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի...