Տպել
30.06.2017
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հունիսի 30-ին հանդիպել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողների հետ, ովքեր պրակտիկա են անցնում խորհրդարանում:

Ողջունելով ուսանողներին խորհրդարանում՝ տիկին Մուրադյանը կարեւորել է ուսանողների հետ հանդիպման այս ձեւաչափը՝ նշելով, որ այսպես հնարավոր է դառնում քննարկել նրանց հուզող հարցերն ու ստանալ պատասխաններ:

Տիկին Մուրադյանն ուսանողներին ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքը, խոսել օրենսդրական բարեփոխումների մասին: Այս համատեքստում պատգամավորն անդրադարձել է իր հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենսդրական նախաձեռնությանը, որի շնորհիվ հնարավոր է զարգացնել էկոլոգիական դաստիարակությունը մեր հասարակության շրջանում:

Հանդիպումն այնուհետեւ ընթացել է հարցուպատասխանի շրջանակում, որի ընթացքում քննարկվել են ուսանողներին մտահոգող բազմաբնույթ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին ուսումնառության ժամանակ գործնական աշխատանքի բացակայությանը, աշխատաշուկայի պահանջներին, ուսանողների ինքնագնահատականի բարձրացմանն ու նրանց գիտելիքները ճիշտ տնօրինելու կարողության զարգացմանը:

Ռուզաննա Մուրադյանը հանդիպման ավարտին ուսանողներին հորդորել է նաեւ ինքնակրթվել, փնտրել ուղիներ՝ ինչպես բացահայտել եւ լուծել իրենց առջեւ դրված խնդիրները, ինչպես նաեւ լավ սովորել եւ դառնալ երկրի համար պիտանի մասնագետներ:



30.06.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 29-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Պ...

30.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումները
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ հունիսի 30-ին շարունակվել է քննարկվել «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը: Քննարկվել են ՀՀ արտաքին գ...

30.06.2017
«Հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների շահերից». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 30-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի հետ: Հանդիպման...

30.06.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սլովակիա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հրավերով հունիսի 29-ին երկօրյա այցով մեկնել է ...

30.06.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
1. Երկուշաբթի, 26 հունիսի 2017 թ., ժ. 10.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Օրակարգ 1) «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականո...