Տպել
22.06.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 24-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թ. հունիսի 25-30-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Ղուկասյանը:

Հարավային Կովկասում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցչության կողմից կազմակերպված «Արեւելյան գործընկերության-միասին դեպի ապագա» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 23-25-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռոստամյանը, Գեւորգ Կոստանյանը, Միքայել Մելքումյանը: