Տպել
06.07.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 6-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ գումարված նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության եւ հիմնավորվածության վերաբերյալ հատվածին:

Հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ ԱԺ հուլիսի 6-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում կներկայացնի Կորյուն Նահապետյանը: