Տպել
10.07.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանն ունի համագործակցության արդյունավետ ավանդույթ եւ այս համատեքստում կարեւորել մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի առանցքային կարգավորումներին, մանրամասն քննարկել հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտություն ունեցող դրույթները: