Տպել
10.07.2017
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային վիճակագրական ծառայության 2018 թվականի ծրագրի վերաբերյալ առաջին աշխատանքային քննարկումը: Նման քննարկման համար հիմք են հանդիսացել նախ երկարաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով երկրի տնտեսական կարողություններն արդյունավետ օգտագործելու, ապա դրանց վերաբերյալ ԱՎԾ-ի կողմից ճշգրիտ կանխատեսումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Հանգամանք, որը հանդիսանում է մրցունակ ազգային տնտեսության հաջողության գրավականը: Օրակարգի հիմնական շեշտադրումները վերաբերում էին ՓՄՁ հատվածին, ԵԱՏՄ անդամ երկրների՝ մասնավորապես Հայաստանի հետ իրականացվող ապրանքաշրջանառությանը, ներմուծված, ինչպես նաեւ արտահանված ապրանքների ծավալներին: Այդ համատեքստում ադրադարձ է կատարվել նաեւ անվտանգ տնտեսական զարգացում ապահովող խնդիրներին եւ ԱՎԾ-ի կողմից տնտեսության տարբեր ճյուղերում տվյալների համակողմանի համավաքագրման ու հրապարակման աշխատանքներին:

Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանի համանուն հանձնաժողովի փորձագետները, ՀՀ ԱԺ տնտեսագիտական վարչության, ՊԵԿ-ի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ինչպես նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները: Նման կազմով աշխատանքային քննարկմամբ հանձնաժողովը փորձ է արել ստեղծել մի հարթակ, որտեղ խորհրդարանականների աշխատանքին կզուգակցվի նաեւ ակադեմիական տնտեսագիտական միտքը: Աշխատանքային նման հանդիպումները կլինեն շարունակական՝ առանցքում ունենալով վերը նշված խնդիրների լուծումը:


10.07.2017
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման վերաբերյալ: Հրայր Թովմասյանը խոսել է դատախազության ոլորտի խնդիրների, դատախազի գործառ...

10.07.2017
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հուլիսի 10-ին հանդիպել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություններից հանդիպմանը ներկա են եղել ՀՀԿ խմբակցության ...

10.07.2017
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 10-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համընդհանուր եւ ընդլայնված համագործակցութ...

10.07.2017
Ստացվել է 681 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ...

10.07.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 10-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ՀՀ դատական օրենսգրքի փորձագիտական խմբի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ Վենետիկի հանձնաժ...