Տպել
12.07.2017
Խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է

Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը, Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը եւ Աղվան Վարդանյանը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, մշտական հանձնաժողովների նախագահների, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:  


12.07.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հանդիպումը աշակերտների հետ
Հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում հանդիպել է «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի շուրջ 30 մասնակիցների հետ, ովքեր մայրաքաղաքի տարբեր ավագ դպրոցների աշակերտներ են: Հենց սկզբից հանդիպման ձեւաչափ է ընտրվել հարցուպատասխանը...

12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
Քննարկելով վերջին շրջանում հակամարտության գոտում իրավիճակի սրումը, Ադրբեջանի կողմից շարունակական ապակառուցողական եւ սադրիչ գործողությունները, Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության դրսեւորումը՝ Կողմերը՝ կարեւորում են 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտ...