National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.7.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

Քննարկելով վերջին շրջանում հակամարտության գոտում իրավիճակի սրումը, Ադրբեջանի կողմից շարունակական ապակառուցողական եւ սադրիչ գործողությունները, Ադրբեջանում պետական մակարդակով այլատյացության դրսեւորումը՝

Կողմերը՝

կարեւորում են 1994 եւ 1995թթ. զինադադարի անժամկետ համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը,

ընդգծում են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կարեւորությունը, մասնավորապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ որպես կանխարգելման գործիք,

արձանագրում են, որ Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, կանխարգելիչ միջոցառումների իրականացման խոչընդոտումը պատասխանատվություն է առաջացնում Ադրբեջանի համար՝ հետեւանքների իր ողջ ծավալով,

դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ժնեւյան կոնվենցիայի հետեւողական խախտման քաղաքականությունը, քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ ռազմական հենակետերի տեղակայումը եւ խաղաղ բնակչությանը՝ որպես կենդանի վահան օգտագործելը,

կոչ են անում միջազգային հանրությանը հակամարտության գոտում իրավիճակի սրման պատասխանատուների նկատմամբ կիրառել թիրախային քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցներ,

ակնկալում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առավել արդյունավետ եւ գործուն ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացի համար պայմանների ապահովմանը,

դիմում են միջազգային կառույցներին՝ ակտիվորեն նպաստելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Հայաստանի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արզիկ Մխիթարյան

12 հուլիսի, 2017 թ.

Ստեփանակերտ


12.07.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հանդիպումը աշակերտների հետ
Հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում հանդիպել է «Զարթոնք» քաղաքացիական կրթության կենտրոնի շուրջ 30 մասնակիցների հետ, ովքեր մայրաքաղաքի տարբեր ավագ դպրոցների աշակերտներ են: Հենց սկզբից հանդիպման ձեւաչափ է ընտրվել հարցուպատասխանը...

12.07.2017
Խորհրդարանական պատվիրակությունն Արցախում է
Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով հուլիսի 11-13-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) է մեկնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am