National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.7.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.07.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը
1 / 8

Հուլիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Տոնական ընդունելությանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնավորապես նշել է. «Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համար սկզբունքներն ու արժեքներն ընդհանուր են եւ արժեհամակարգի հենց այդ ընդհանրությունն է ընկած հայ - ֆրանսիական դարավոր բարեկամության հիմքում: Դրանով է նաեւ պայմանավորված Հայաստանի անկախության վերահաստատումից հետո մեր երկրների միջեւ ծավալված 25-ամյա համագործակցության ամրությունը, որը հնարավորություն է տալիս մեր հարաբերությունները բնորոշել իբրեւ առանձնաշնորհյալ»:

Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի իշխանութունների սկզբունքային դիրքորոշումները Հայաստանին եւ հայ ժողովրդին առնչվող հարցերում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիան իր ակտիվ ներգրավվածությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, արժեքավոր ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Ազգային ժողովի նախագահը հավաստիացրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա կառուցված հայ-ֆրանսիական հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն այսուհետ նույնպես ամրապնդվել, խորանալ ու ընդլայնվել:


14.07.2017
«Վերլուծական խորհուրդը» քննարկել է խորհրդարանական դիվանագիտության հիմնախնդիրները
«Վերլուծական խորհրդի» անդամները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախագահությամբ հուլիսի 14-ին անցկացրել են հերթական աշխատանքային նիստը, որտեղ քննարկվել է «ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Վերլուծական խորհրդի» աշխատակարգը, որով սահմանվ...

14.07.2017
Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am