ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է: Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը, որոնք վերաբերում են մասնավորապես երեխաների հիմնախնդիրներին, շարունակական կլինեն եւ կնպաստեն երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությանը:
Տանյա Ռադոչայը կարեւորել է վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը, որը միտված է պաշտպանելու երեխաների` ընտանեկան միջավայրում մեծանալու եւ որակյալ կրթություն ստանալու իրավունքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել արատներով ծնված երեխաների խնդիրներին, որդեգրման ու խնամակալության հարցերին, խոցելի եւ ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության հարցում առկա բացերին:
Արա Բաբլոյանն ու Տանյա Ռադոչայը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված խնդիրների լուծման հարցում: Ոլորտի վիճահարույց հարցերը վեր հանելու նպատակով ընդլայնված քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հուշագրի ստորագրում ՀՀ Ազգային ժողովում
Հուլիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանին, հետազոտողների: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, Հ...
«Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Արմեն Աշոտյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, ...
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգա...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 21-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ գումարված արտահերթ նիստում քննարկել եւ հաստատել է «Վերլուծական խորհուրդ» աշխատանքային խմբի ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակարգերը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են ա...