National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.7.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
24.07.2017
Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը
1 / 7

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը նվիրված է ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:

Համաժողովին մասնակցում են մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով անցկացվող համաժողովը, ելույթի իր խոսքում նշել է. «Այս նախագիծն իր պատմությամբ մեր երկրի անկախության գրեթե հասակակիցն է: Ստեղծված լինելով շուրջ քառորդ դար առաջ՝ այն բարձրորակ ակնաբուժական ծառայություն է մատուցում մեր բնակչությանը՝ զուտ առողջապահական ծրագրից վերածվելով սոցիալականի»:

Ծրագրի շրջանակներում ներգրավված բարձրակարգ մասնագետները ժամանակակից սարքավորումների, այդ թվում աչքի շարժական հիվանդանոցի միջոցով հաջողությամբ իրականացնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ բուժսպասարկում՝ հատուկ ուշադրություն դարձնելով սոցիալապես անապահովներին:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայկական ակնաբուժության նախագծի գործունեությունը, ինչի արդյունքում բնակչությանը մատուցվում են անվճար բարձրակարգ ակնաբուժական ծառայություններ, հայտնաբերվում եւ բուժման համապատասխան ընթացք է տրվում նորածնային անհասության ռետինոպաթիային: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նախաձեռնության հիմնադիր, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Հովհաննիսյանի գործունեությունը, ինչպես նաեւ հայաստանյան թիմի ակնաբույժների լուրջ ներդրումը նախագծին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի ղեկավարությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհակալություն հայտնելով Ռոջեր Հովհաննիսյանին, նշել է. «Ձեր ծրագրի հզորությունն այն էր, որ Դուք չկենտրոնացրեցիք ակնաբուժական ծրագիրը Մալայան կենտրոնում, կարողացաք այն իրականացնել ամբողջ Հայաստանով: Մենք տեսնում ենք այդ ծրագրի արդյունքները, նոր կենտրոնների զարգացումը, շարունակական աճը եւ նոր մոտեցումների ներդրումը: Հատուկ շնորհակալություն Ձեզ ու Ձեր բոլոր գործընկերներին»:

Խորհրդարանի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ կառուցողական երկխոսություն:


24.07.2017
«Հայկական սփյուռքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի մրցունակ եւ գլոբալ ազգ». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Արգենտինայի հետ հարաբերությունների ընթացքը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am