Տպել
31.07.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի, քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի եւ մոնիթորինգի հանձնաժողովի նիստերին, ինչպես նաեւ մի շարք աշխատանքային հանդիպումներին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 3-8-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը (սեպտեմբերի 6-8-ը), Սամվել Ֆարմանյանը (սեպտեմբերի 4-6-ը) եւ Արմեն Ռուստամյանը (սեպտեմբերի 5-8-ը):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2017 թ. նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 8-14-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Ռուստամ Մախմուդյանը: