National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.8.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.08.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 5

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը եւ հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը օգոստոսի 1-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի կրթության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վարդան Բոստանջյանը կարեւորել է երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հազարամյակների ընթացքում ձեւավորված կայուն եւ հեռանկարային կապերն ու պատմամշակութային ընդհանրությունները, որոնք, ըստ նրա, կարեւոր խթան են քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններն առավել զարգացնելու համար: Վարդան Բոստանջյանը միջպետական կապերի ամրապնդման համատեքստում արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք օգտագործումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանում հայ համայնքի գործունեությանը: Վարդան Բոստանջյանը գոհունակությամբ ընդգծել է, որ հայկական համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունները ցուցաբերում են ջերմ վերաբերմունք եւ կարեւորել այն հանգամանքը, որ Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանությունը գտնվում է պետական հոգածության ներքո:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է գիտության, կրթության, սպորտի, մշակույթի, տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտներում մեր երկրում իրականացված քայլերն ու ձեռքբերումները, կարեւորել իրանական կողմի հետ փոխշահավետ համագործակցությունը:

Վարդան Բոստանջյանը եւ Մոհամմադ Մեհդի Զահեդին ներկայացրել են երկու երկրների խորհրդարանների աշխատանքի առանձնահատկությունները, իրենց ղեկավարած հանձնաժողովների գործունեության ոլորտներն ու լիազորությունների շրջանակը:

Կողմերը նման հանդիպումները շարունակական դարձնելու, ինչպես նաեւ երկու երկրներում գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում իրականացվող ռազմավարական ծրագրերի ու քայլերի մասին միմյանց իրազեկելու պատրաստակամություն են հայտնել, ինչը համագործակցությունն առավել առարկայական ու արդյունավետ դարձնելու հնարավորություն կտա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am