Տպել
22.08.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է:

Նա ստեղծեց գրականություն, որը երբեւէ ժամանակ չճանաչեց:
 
Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ:
Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները:

Նա կամուրջ էր արվեստի եւ հասարակության, քաղաքացու, մտավորականի եւ մշակույթի միջեւ:
 
Պերճ Զեյթունցյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը եւ բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:

Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:


22.08.2017
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասինԹափուր պաշտոնի անվանումը՝Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ: Գործունեության ոլորտներն են` առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, կրթությո...