Տպել
23.08.2017
««Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը». Էդուարդ Շարմազանով
1 / 2

Օգոստոսի 22-ին Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին հյուրընկալվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է հավաքի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» կարեւոր դեր ունի երիտասարդների ազգային եւ  հայրենասիրական արժեհամակարգի ձեւավորման գործում:

««Բազե»-ն անկախ Հայաստանի երիտասարդական կարեւորագույն եւ կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է, եւ երիտասարդները միասին են խթանում այդ առաջընթացը: «Բազե»-ի հիմքում ընկած է ազգային միասնության գաղափարը»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:



23.08.2017
Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում  Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել են բարեկամական խմբերը, եւ ինքը շարունակել...