Տպել
31.08.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ:

Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է  մտքերի փոխանակություն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ առաջնահերթությունների շուրջ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձեւաչափում քննարկումներ ունենալ՝  հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: