Տպել
06.09.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության անդամներ Ջեմիլիա Շերովային (ԳԱՎԻ երկրի ավագ մենեջեր), Ջոհանա Ուիշնեւսկային (ԳԱՎԻ ավագ մենեջեր) եւ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Հակոբյանը կարեւորել է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության եւ ՀՀ կառավարության համագործակցությունը եւ նշել, որ աշխարհն արդեն ճանաչել է պատվաստումները որպես կանխարգելման լավագույն գործիք եւ կարծում է, որ պատվաստումների նպատակային եւ ճիշտ կիրառումը հիվանդությունների կանխարգելման լավագույն ճանապարհն է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության անդամները նշել են, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստան-ԳԱՎԻ համագործակցության խնդիրներին եւ հնարավոր բացթողումներին: Հյուրերը կարեւորել են նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերը տարածաշրջանում լավագույններից են:

Հակոբ Հակոբյանը կարեւորել է կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը:


06.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
Սեպտեմբերի 6-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «Ի...

06.09.2017
Սփյուռքի հետ աշխատանքի հայկական փորձը կներկայացվի Եվրոպայում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: ...

06.09.2017
Էդուարդ Շարմազանովն այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Նշենք, որ այս տարի լրանում է անվանի ֆիզիոլոգ Լեւոն Օրբելու 135-ամյակը եւ ականավոր հայագետ, արեւելագետ եւ ազգագրագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 1...