Տպել
07.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, ովքեր նախաձեռնել են «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հնգամյա հանրային քարոզարշավը, որը համաշխարհային նույնանուն արշավի հայաստանյան նախաձեռնությունն է: Ըստ նախաձեռնող խմբի անդամների՝  ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման նպատակներն ընդգծում են երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացման անհրաժեշտությունը եւ խրախուսում անդամ պետություններին իրականացնել գործուն քաղաքականություն: Հայաստանյան արշավի նպատակն է նվազեցնել մեր երկրում երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը:

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը, ՍՕՍ մանկական գյուղերի տնօրեն Աշոտ Քոչարյանը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչ Գայանե Վարդանյանը եւ «Սեյվ դը չիլդրեն»-ի ներկայացուցիչ Գրիգորի Գրիգորյանցը ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել հնգամյա քարոզարշավի կազմակերպման նպատակը, խնդիրները եւ հրավիրել նրան մասնակցելու հանրային արշավի՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք պաշտոնական մեկնարկին:

Արա Բաբլոյանն ընդգծել է նախաձեռնության կարեւորությունը եւ նշել, որ մոտեցումները պիտի լինեն կշռադատված՝ երեխաներին չվնասելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ պետք է միավորել ջանքերը՝ երեխաներին աջակցելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու գործում: Արա Բաբլոյանը նշել է, որ պետք է նախապատրաստել հասարակությանը, կրթության միջոցով հասնել հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին հորդորել է ներկայացնել առաջարկներ, որոնցով հնարավոր կլինի կարգավորել ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, քաղաքացիական հասարակությանը մտահոգող հարցերին տալ լիարժեք լուծումներ:


07.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի հերթական նիստում քննարկել է աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգությ...

07.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Որջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են եւ ավ...

07.09.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 12-15-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (Հ...