National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.9.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
08.09.2017
«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին եւ դասախոսներին:

Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձեւաչափում. ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների եւ խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձեւի փոփոխման նպատակահարմարություն, տնտեսության զարգացման համար իրականացվող քայլեր, ԼՂ հիմնահարցի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաեւ մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցեր:

Էդուարդ Շարմազանովը, խոսելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին քաղաքական ոլորտում որդեգրած դիրքորոշման մասին, համոզմունք է հայտնել, որ ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, անդամակցում է ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի Դաշնության հետ ունի դինամիկ զարգացող դաշնակցային հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ ունի Եվրոպական միության, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ»,-նշել է պարոն Շարմազանովը:

Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է, եւ մեր պետությունը դեմ է այդ կառույցից դուրս գալուն:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Արցախը համայն հայության հաղթանակն է. այդ հաղթանակն անհնար կլիներ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության»,- ասել է պարոն Շարմազանովը եւ կարծիք է հայտնել, որ հայ ժողովրդի հաղթանակի գրավականն արժանապատիվ ապրելու եւ արարելու նրա անկոտրում ձգտումն է:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը զուգահեռ իրականացվում է ժխտողականության դեմ պայքար եւ այս հարցում առանձնակի կարեւորել է Սփյուռքի դերը:


08.09.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստ...

08.09.2017
«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել մրցունակ եւ գլոբալ պետություն է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակց...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am