Տպել
08.09.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 1

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի առաջարկությամբ ՀՀ ԱԺ խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» որոշման 5—րդ հավելվածում կատարվել է փոփոխություն. ՀՀ ԱԺ խորհրդի քվեարկությամբ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել 2017 թ. հուլիսի 11-ին ընդունված «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մի շարք հավելվածներում:

ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ նույն նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Ինչպես նաեւ ՀՀ ԱԺ խորհրդի կողմից սահմանվել են ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի սեպտեմբերի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ մի շարք հարցերի քննարկման տեւողությունը:


08.09.2017
«Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել մրցունակ եւ գլոբալ պետություն է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցել է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակց...

08.09.2017
«Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին եւ դասախոսներին: Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկում...