Տպել
13.09.2017
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին «Երեւան» երկաթուղային կայարանում ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը, որի ընթացքում կայացել է շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ցուցահանդեսի բացումը:

Ընդունելությանը ներկա են գտնվել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի, քաղաքական գործիչներ, դեսպաններ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին, նշել է, որ պատմությունը երկու ժողովուրդներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն. հայերն ու շվեյցարացիները նույն հոգեւոր եւ մշակութային արժեհամակարգի կրողներ են: Ինչպես անկախության 26-ամյակը բոլորող Հայաստանը, այնպես էլ իր 726 -ամյակը նշող Շվեյցարիան, շարունակում են ուժ ստանալ ազատության զգացողությունից եւ դժվարությունները հաղթահարելու իրենց հզոր կամքից:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի հետ համագործակցությունը եւ մանրամասնել, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող համագործակցության ընթացքում իրագործվել են տարբեր, այդ թվում նաեւ առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:

«Իսկապես ինձ համար շատ հաճելի է իմ ուրախությունը կիսել ձեզ հետ: Ես աշխատանքը միայնակ չեմ իրականացրել, մի ամբողջ թիմ օգնել է ինձ այն կյանքի կոչելու համար»,- ասել է Ֆելիչե Վարինին` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը:


13.09.2017
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:...

13.09.2017
Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի եւ օրա...

13.09.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Արեւելյան գործընկերության երկրներում կանանց առողջության եւ գենդերային հավասարության խթանմանը նվիրված համաժողովին մասնակցելու համար 2017 թվականի սեպտեմբերի 21-23-ը Բաքու (Ադրբեջանական Հանրապետություն) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը եւ պատվիրակության անդամ Մանե...