Տպել
13.09.2017
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 12-ին «Երեւան» երկաթուղային կայարանում ներկա է գտնվել Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը, որի ընթացքում կայացել է շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, շրջաններ եւ սեղաններ» ցուցահանդեսի բացումը:

Ընդունելությանը ներկա են գտնվել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մշակույթի, քաղաքական գործիչներ, դեսպաններ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին, նշել է, որ պատմությունը երկու ժողովուրդներին հանդիպեցրել է ոչ պատահականորեն. հայերն ու շվեյցարացիները նույն հոգեւոր եւ մշակութային արժեհամակարգի կրողներ են: Ինչպես անկախության 26-ամյակը բոլորող Հայաստանը, այնպես էլ իր 726 -ամյակը նշող Շվեյցարիան, շարունակում են ուժ ստանալ ազատության զգացողությունից եւ դժվարությունները հաղթահարելու իրենց հզոր կամքից:

Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի հետ համագործակցությունը եւ մանրամասնել, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող համագործակցության ընթացքում իրագործվել են տարբեր, այդ թվում նաեւ առողջապահական ծրագրեր, որոնց շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:

«Իսկապես ինձ համար շատ հաճելի է իմ ուրախությունը կիսել ձեզ հետ: Ես աշխատանքը միայնակ չեմ իրականացրել, մի ամբողջ թիմ օգնել է ինձ այն կյանքի կոչելու համար»,- ասել է Ֆելիչե Վարինին` աջակցության համար շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...