Տպել
19.09.2017
Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են Ռումինիայի հայ խորհրդարանականներին
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի եւ Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Սիմոն Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամներ Սամվել Ֆարմանյանն ու Ռուզաննա Մուրադյանը:

Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել հայ-ռումինական քաղաքական հարաբերությունները` կարեւորելով փոխշահավետ կապերի զարգացումը բոլոր բնագավառներում: Նա ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը, որն իր հերթին կնպաստի այլ ոլորտների զարգացմանը:

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Եվրոպայի ամենահին հայ համայնքներից մեկի՝ Ռումինիայի հայ համայնքի գործունեությանը եւ նշել, որ համայնքը դեռեւս անելիքներ ունի Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում:

Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Ռումինիայի իշխանությունները գնահատում են հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ ընձեռելով նրան գործունեության լավագույն պայմաններ: Վարուժան Ոսկանյանը մասնավորապես տեղեկացրել է, որ Ռումինիայի հայ համայնքն ունի մշակույթի պահպանման, հայոց լեզվի իմացության, գրքերի խնդիրներ:

Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ այլ հարցերի:


19.09.2017
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Երեւանում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԵՄ համաֆինանսավորմամբ «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության եւ թափանցիկության հզորացում» ծրագրի փակման արարողությունը եւ մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» 2017-2020թթ. ծրագիրը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկա...

19.09.2017
ԱՄՆ կոնգրեսականները հյուրընկալվել են խորհրդարանում
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը,...

19.09.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արմեն Աշոտյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ի նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար դրական եզրակացություն է տվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվեն...

19.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ելք» խմբակցության ...