Տպել
20.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագիրը կրող «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին:

Համաժողովն այս տարի անցկացվել է Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի նախաշեմին:

Ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին՝ խորհրդարանի նախագահը վստահություն է հայտնել, որ այն համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող եւ համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:

Համաժողովի կարեւոր հարցերից մեկը Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարն էր: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծվելիք կառույցն իր ձեւով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձեւավորման աշխատանքներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով համաժողովի բոլոր մասնակիցներին, կարեւորել է նրա դերը Հայաստան-Սփյուռք կապերի եւ հարաբերություների զարգացման հարցում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում ամփոփել է համաժողովի նախորդ երկու օրերի աշխատանքը` հավելելով, որ այս համաժողովն իր ձեւաչափով եւ քննարկված հարցերի կարեւորությամբ գերազանցել է նախորդ համաժողովներին:

Նշենք նաեւ, որ համաժողովի անցկացման ժամկետը եւ օրակարգը որոշվել են դեռեւս 2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում:


20.09.2017
Քննարկվել են ծրագրային բյուջետավորման գործընթացին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւ Բյուջետային գրասենյակը սեպտեմբերի 20-ին կազմակերպել էին «Ծրագրային բյուջետավորում», «Բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշներ» եւ «ՀՀ բյուջետային գործընթացը» թեմաներով սեմինար, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կա...

20.09.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել Սուրբ նահատակների հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգել անմեղ զոհե...

20.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում
Հարգարժան փոխվարչապետ, հարգարժան նախարարներ, համաժողովի հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, սիրելի բարեկամներ, նախ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության գալիք տոնի առթիվ: Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին: Թույլ տվեք շ...

20.09.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կարո Փայլանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Ողջունելով հյուրին Հայաստանի խորհ...

20.09.2017
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2017 թվականի հոկտեմբերի 2-6-ը ներառյալ Անդորրա լա Վեյլա (Անդորրայի Իշխանություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյան...