Տպել
22.09.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է վիրաբույժ Արա Դարզիին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին: Հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արա Բաբլոյանը դրվատանքով է խոսել բարձրակարգ վիրաբույժի` բժշկության եւ վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի մասին:

Կարեւորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը` խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Հայաստանում առաջնահերթություն են ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, կրթության եւ առողջապահության ոլորտների զարգացումը:

Զրուցակիցները կարեւորել են առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը: Քննարկվել են նաեւ երեխաների զարգացման եւ վերականգնողական հայաստանյան կենտրոններին առնչվող մի շարք հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...