Տպել
25.09.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի աշխարհահռչակ արեւելագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված` իր նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին:

Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:


25.09.2017
«Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ տալը պետք է դատապարտվի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կողմից». Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել...

25.09.2017
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է
Սեպտեմբերի 25-ին մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի...