Տպել
29.09.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին
1 / 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յուսիվը եւ այլք: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Ռուստամ Մախմուդյանը:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան՝ Էդուարդ Շարմազանովը եղբայրական է գնահատել հայ-եզդիական դարավոր հարաբերությունները եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխություններին եւ նշել, որ այսուհետ խորհրդարանում իրենց տեղերն ունեն եւ իրենց խնդիրների մասին կարող են բարձրաձայնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած ճանապարհին` ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է մարդկության դեմ կատարված եւ կատարվող հանցագործությունների դեմ միասնական պայքարն ու այլ, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերի շուրջ համախմբումը:

Խոսելով եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների վերաբերյալ` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դեռեւս 2014 թվականին դատապարտել է Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային բռնություններն ու հանցագործությունները:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ գալիք տարի լրանում է ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 70-ամյակը, եւ Հայաստանն այս շրջանակներում հանդես է գալու նոր նախաձեռնություններով՝ ընդդեմ ցեղասպան քաղաքականության:

Հանդիպման ընթացքում հյուրերը շնորհակալություն են հայտնել Հայաստանի խորհրդարանում հյուրընկալվելու համար եւ ընդգծել հայ եւ եզդի ժողովուրդների՝ պատմության քառուղիներում ունեցած ընդհանրություններն ու անցած ճանապարհը, կարեւորել ապագային ուղղված նրանց միասնական քայլերը:

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը կարեւորել է ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված՝ երկու ժողովուրդների ջանքերի համախմբումը, անհրաժեշտ համարել եզդիների նկատմամբ իրականացված հանցագործությունների դատապարտումը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...