Տպել
29.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն է հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ այս տարիների ընթացքում իր ջանքերն է ներդրել հանուն Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների խթանման ու ամրապնդման:

Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ավանդը երկու երկրների կապերի զարգացման ու խորացման հարցում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությանն ու ակտիվ շփումներին, Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը, ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի:


29.09.2017
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ հերթական նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել մի ...

29.09.2017
ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ
Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ...

29.09.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Երեւանում գտնվող ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամները համանուն հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանակա...

29.09.2017
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի արտագնա նիստը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում Խոսրով Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ողջունել եւ արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին: ՀԱՊԿ շրջա...

29.09.2017
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստին: ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է անվտանգությ...

29.09.2017
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վանաձորում գործող այս կազմակերպությունը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունք...

29.09.2017
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Արա Բաբլոյանը ողջունել է Քրիստիան Վիգենինի այցը Հայաստան՝ կարեւորելով այն Հարավային Կովկասի երկրներ այցելության շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ...

29.09.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստան ժամանած Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամներին, որի կազմում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ալի Աթալանը, ՌԴ Յարոսլավլի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Խալաթյանը, Սիրիայի եզդիների միության ղեկավար Հիմադ Յ...

29.09.2017
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Քրիստիան Վիգենինի գլխավորած պատվիրակության հետ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնա...