Տպել
02.10.2017
Երեւանում կայացել է ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախաձեռնած միջխորհրդարանական լսումները
1 / 7

Երեւանում սեպտեմբերի 30-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացել է ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ գործունեության ծրագրի համաձայն անցկացված լսումների շրջանակում զեկույցներով հանդես են եկել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հստակեցրել է, որ «հիբրիդային պատերազմ» տերմինն առաջացել է 2005 թվականին ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության փաստաթղթերում: «Ամբողջ իմաստն այն է, որ զուտ ռազմական ուժի կիրառումից բացի կան հակառակորդի վրա ազդելու այլ հնարավորություններ ու մեխանիզմներ` տնտեսական, դիվանագիտական, հոգեբանական: Այսօր հիբրիդային պատերազմը կարեւոր է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլեւ հակամարտությունների ընթացքում»,- ասել է Խոսրով Հարությունյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը նշել է, որ 1994 թվականից սկսած՝ Հայաստանը մշտապես գտնվել է հիբրիդային ազդեցության շրջանակներում, որտեղ մեծ տեղ է զբաղեցնում տեղեկատվական ու քարոզչական տարրը: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը մշտապես պատշաճ կերպով է պաշտպանել իր շահերը: «Եթե խոսենք ապրիլյան պատերազմի մասին, ապա կարող ենք ասել, որ մենք շատ ավելի լավ դիրքերում էինք, քան Ադրբեջանը: Դա հուսադրող է»,- շեշտել է Արման Սաղաթելյանը:

Միջխորհրդարանական լսումների ընթացքում զեկուցողներն անդրադարձել են հիբրիդային պատերազմներին հակազդելու իրավական ապահովման խնդիրներին: Քննարկվել են հիբրիդային պատերազմներում բալկանյան փորձը, այդ ոլորտում իրականացվող գիտատեղեկատվական քաղաքականությունը, հիբրիդային պատերազմների տեղեկատվական, դիվանագիտական ու ֆինանսատնտեսական բաղադրիչների ազդեցությունը ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի վրա:

Խոսրով Հարությունյանը նշել է, որ լսումների արդյունքները հիմք են հանդիսանալու ՀԱՊԿ ԽՎ-ի հայեցակարգի եւ իրավաքաղաքական բազայի ձեւավորման համար:


02.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «ԱԺ բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ, իսկ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմերը հա...

02.10.2017
Վերլուծական խորհրդի նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 2-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ «Վերլուծական խորհուրդ»-ը փակ ձեւաչափով քննարկել է «Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե. ազդեցություններ տարածաշրջանի վրա» հարցը: Քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ, Արցախի Հանրապետության Ա...

02.10.2017
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս, որտեղ ՀԱՊԿ  ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մանրամասներ կներկայացնի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ժամանակակից պայմաններում հիբրիդ...