Տպել
04.10.2017
Երեւանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը
1 / 5

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայ-չեխական տնտեսական եւ գործարար կապերը վերջին տարիներին արդյունավետ զարգանում են, որի վառ ապացույցն այս տարվա ընթացքում ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսով աճն է:

«Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի GSP+ համակարգ ԵՄ երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու առեւտրաշրջանառությունը, տնտեսական կապերը ԵՄ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ: Այո, մենք ԵԱՏՄ անբաժանելի մասն ենք, բայց դա խոչընդոտ չէ ԵՄ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նշելով, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր երկրի համար առաջնահերթություն է՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ բազմաթիվ չեխական ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում, իսկ հայ գործարարները՝ Չեխիայում:

Համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ հայ օրենսդիրները չեխ խորհրդարանականների հետ միասին անելու են հնարավորը տնտեսական հարաբերությունների զարգացմանը խթանելու համար:

Ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը եւս ընդգծել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական կապերը դրական զարգացման հունով են ընթանում եւ հույս է հայտնել, որ նոյեմբերին ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրների հարաբերություններն առավել կխորանան:

Համաժողովի ընթացքում քննարկվել են երկկողմ ներդրումային եւ գործարար կապերի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...