Տպել
04.10.2017
Ստացվել է 631 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները:

Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 170 նամակ: ՀՀ ԱԺ նախագահների տեղակալներին է հանձնվել 49 նամակ:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 255 նամակ, ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ 141 նամակ: ՀՀ ԱԺ աշխատակազմին հասցեագրված է եղել 16 նամակ: