National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
05.10.2017
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերն ու համաձայնագրերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալված ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան թիվ 1 դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորներն Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորել են ուսուցիչներին:

Քննարկվել են մի շարք համաձայնագրեր վավերացնելու վերաբերյալ նախագծեր

Պատգամավորները շարունակել են քննարկել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ովքեր հետաքրքրվել են համաձայնագրի ընդունման հիմնավորվածությամբ եւ նպատակահարմարությամբ:

Եզրափակիչ ելույթում հարակից եւ հիմնական զեկուցողներ Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Զաքարյանն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այնուհետեւ քննարկման է ներկայացրել «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը քննարկման է ներկայացրել «2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջեւ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Գլխադասային՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռաֆիկ Գրիգորյանը:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական /միջկառավարական/ համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիը, որի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Այնուհետեւ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը քննարկման է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը

Զեկուցողը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման է ներկայացված եղել 6-7 օբյեկտ, մասնավորեցվել է 1-ը, որից ստացվել է 62 մլն 954 հազար դրամ, որից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 61 մլն, 403 հազար դրամ, 1 մլն 521 հազար դրամ փոխանցվել է համայնքային բյուջեներ: Լուծարման գործընթացում գտնվող 11 առեւտրային կազմակերպություններից 3-ը ճանաչվել են սնանկ: Լուծարման գործընթացի արդյունքում մարվել է 20 մլն 610 հազար կրեդիտորային պարտք, ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 17 մլն, 11 հազար դրամ, համայնքային բյուջեներ՝ 1 մլն 900 հազար դրամ, աշխատավարձի գծով՝ 1մլն 690 հազար դրամ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան /կից հայտարարությամբ/ վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որն առայսօր ստորագրել է 128 երկիր, վավերացրել՝ 3-ը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հարակից զեկույցում նշել է, որ փաստաթղթի վավերացումն ունի բնապահպանական, առողջապահական նշանակություն, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության հարցում լրացուցիչ ջանքեր գործադրելու նպատակ:

Առաջարկվում է ուժեղացնել բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը կրթական համակարգում

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է նաեւ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող փոփոխություններով կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ եւ «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնել բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը կրթական համակարգի բոլոր աստիճաններում, հատկապես նախադպրոցական ու հանրակրթական մակարդակներում:

ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերը վերաբերել են բնապահպանության եւ բնօգտագործման խնդիրներին, կրթական հաստատություններում էկոլոգիական կրթության չափորոշիչներին, ապօրինի ծառահատումներին եւ այլ խնդիրների:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը հարակից զեկույցում կարեւորել է էկոլոգիական գրագիտության նվազագույն մակարդակի ապահովման չափորոշիչների սահմանումը յուրաքանչյուր քաղաքացու համար: Պատգամավորն առաջարկել է էկոլոգիական կրթության ու դաստիարակության չափորոշիչներ սահմանել ոչ միայն էկոլոգիական, այլ բոլոր առարկաների դեպքում:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Փաստաթուղթը քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Օրինագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, ինչպես նաեւ շահագրգիռ հասարակությանը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, այն ներկայացրել է Արամ Հարությունյանը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ու հարցի կարեւորությանն են անդրադարձել Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վարդեւան Գրիգորյանը եւ Խոսրով Հարությունյանը:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Եզրափակիչ խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին:

Արծվիկ Մինասյանը քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանի տարածքումստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցմամբ կազմակերպելու ապահովն է եւ առկա խնդիրների վերացումը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր, այն ներկայացրել է Արամ Հարությունյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քննարկման է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով, իսկ կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կսահմանի կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նշել է, որ նախագծի նպատակն է աջակցել արտերկրում բուժվող զինվորական հաշմանդամներին, որպեսզի նրանց վճարվող գումարները չընդհատվեն:

Փոփոխություններ են առաջարկվում մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ոլորտում

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման նպատակը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցումն է եւ ՀՀ մշակույթի ոլորտի օրենսդրության համապատասխանեցումը ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը: Մասնավորապես, օրենսդրական միասնականացումն ապահովելու նպատակով մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի փոխարեն այսուհետ տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հստակեցվել է նաեւ լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել սահմանափակումների ենթակա արտահանման կամ ժամանակավոր արտահանման մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների ցանկը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը:

Քննարկվել է Հայաստանի եւ Կորեայի միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության զարգացմանը նպաստող համաձայնագիր

«ՀՀ կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Համաձայնագիրն ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 4-ին՝ Սեուլում: Նախատեսվում է, որ համաձայնագրի ընդունմամբ կողմերը կխթանեն եւ կխրախուսեն երկու երկրների միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության զարգացումը` հիմնված հավասարության եւ փոխըմբռման վրա եւ համապատասխան երկու երկրների ազգային օրենսդրությանն ու կանոնակարգերին: Նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվի Համատեղ կոմիտե, որը բաղկացած կլինի յուրաքանչյուր կողմից հավասար թվով ներկայացուցիչներից, եւ որոնք պարբերաբար կհանդիպեն Երեւանում եւ Սեուլում:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Քննարկվել է «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը

Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Համաձայնագրի նպատակն է սահմանել անօրինական շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգը օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման, քրեագիտական համեմատական ուսումնասիրության անցկացման ապահովման համար, ինչպես նաեւ գիտական եւ ուսումնական նպատակներով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը խորհրդարանին փոխանցել է հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը:

Նախատեսվում է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ոլորտը կանոնակարգող օրենսդրության հստակեցում

Առաջին ընթերցումով քննարկվել է «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կարգավորել գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ վերահսկողության հետ կապված իրավահարաբերությունները, որոնք իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական, սակայն արդեն լուծարված տեսչության միջոցով: Փոփոխությամբ նախատեսվում է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում եւ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Նա նշել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում իրականացվող տեսչական բարեփոխումներով եւ պետական մարմինների օպտիմալացմամբ:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նախագծի ընդունման նպատակը սննդամթերքի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացման եւ կանխարգելման քաղաքականությանը վերաբերող օրենսդրության իրականացման եւ կիրառման արդյունավետության բարձրացումն է: Կհստակեցվի, թե ինչ սանկցիա է կիրառվում մանրածախ առեւտրում եւ հանրային սննդի ծառայությունում՝ սանիտարական կանոնները եւ նորմերը չպահպանելու դեպքում:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 6-ին:


05.10.2017
Հանդիպում ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել են ԵՄ խորհրդի Քաղաքակա...

05.10.2017
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հանդիպել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արարատ Գոլեցյանի անվան համար 1 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների եւ մանկավարժների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը։ Ողջունե...

05.10.2017
Պարգեւատրում ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգեւատրել է մի խումբ ուսուցիչների: Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, «Քվանտ»...

05.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am