Տպել
12.10.2017
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Խորհրդարանական լսումների ընթացակարգ

09:30-10:00 Մասնակիցների գրանցում
 
10:00-10:10 Բացման խոսք
Կորյուն Նահապետյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
 
10:10-10:20 Դավիթ Տոնոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

10:20-10:30 Վաչե Տերտերյան, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ

10:30-10:40 Կարինե Դանիելյան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի /UNEP/ ազգային կոմիտեի նախագահ

10:40-11:10 Հարց ու պատասխան

11:10-11:20 Ջո Շուեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եղանակային փոփոխությունների եւ աղետների ռիսկերի նվազեցման վարչության ղեկավար

11:20-11:30 Պաոլա Ալբրիտո, ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային վարչության ղեկավար

11:30-11:40 Արա Բարսեղյան, Հայաստանի Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրենի պաշտոնակատար

11:40-12:10 Հարց ու պատասխան

12:10-12:55 Ելույթներ

12:55-13:00 Ամփոփում
Կորյուն Նահապետյան, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հարցերի համար՝ մինչեւ 2 րոպե
Ելույթների համար՝ մինչեւ 5 րոպե


12.10.2017
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ...

12.10.2017
Քննարկվել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին» հարցը
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին» հարցը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարու...