Տպել
10.10.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանին:

Ողջունելով տիկին Կազարյանի այցը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի խորացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նորընտիր օրենսդիր մարմիններում ձեւավորված բարեկամական խմբերի կազմերին եւ գործունեությանը, հարաբերությունների սերտացմանը նպաստող փոխայցերին:

Արա Բաբլոյանը եւ Դանիել Կազարյանը զրուցել են Հայաստանի համար օրակարգային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, կարեւորել փոխգործակցությունը սոցիալական եւ տնտեսական ոլորտներում, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը հայ ժողովրդի համար կենսական հարցերում: