Տպել
11.10.2017
Հանդիպում հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր մտահոգություններն է ներկայացրել ԱՀԿ-ի կողմից Հայաստանում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ:

Եգոր Զայցեւը նշել է, որ ԱՀԿ-ը բոլոր երկրների առողջապահական համակարգերը դիտարկում է երկու տեսանկյունից՝ նպատակների եւ գործառույթների, եւ յուրաքանչյուր երկրում անցկացվող բարեփոխումների համար կազմակերպությունը կարող է առաջարկել իր մոտեցումները՝ վիճակը բարելավելու նպատակով:

Ըստ հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ նախորդ տարի ուսումնասիրություններ են անցկացվել թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում հետեւյալ հիվանդությունների ուղղությամբ՝ սիրտ-անոթային, շնչառական, օնկոլոգիական եւ շաքարախտ: Կազմվել է զեկույց, որը կներկայացվի հանրությանը մինչեւ տարեվերջ: ԱՀԿ-ը, ընդգծելով իրավիճակի բարելավման հնարավորությունը, խորհուրդ է տալիս աշխատել սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարային դիաբետի կանխարգելման ուղղությամբ:

Նմանատիպ հետազոտություններ կազմակերպությունն անցկացնում է 4-5 տարին մեկ անգամ աշխարհի շուրջ 180 երկրում, եւ ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցների հիման վրա կազմվում են տվյալ երկրի հետ ԱՀԿ-ի համագործակցության ծրագրերը:

Եգոր Զայցեւը ներկայացրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի առաջիկա ծրագրերը եւ առաջնահերթությունները՝ հեպատիտի, տուբերկուլոզի եւ  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հետ կապված:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանում իրականացվող պատվաստումներին, պանդեմիկ գրիպի դեմ պայքարին եւ վերարտադրողական առողջությանը վերաբերող ծրագրերին:

Հանդիպման ավարտին Եգոր Զայցեւը եւ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները պատասխանել են Հակոբ Հակոբյանի եւ հանձնաժողովի անդամների հարցերին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...