Տպել
12.10.2017
Քննարկվել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին» հարցը
1 / 3

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիթորինգի մասին» հարցը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներ, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքի խորհրդի անդամ, «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Երեւանում եւ հանրապետության մի շարք մարզերում 2016 թվականին իրականացել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրառման մոնիտորինգ եւ բացահայտել օրենքի կիրառման մի շարք խախտումներ:

Նա նշել է, որ օրենքն արգելում է մանկական սննդի ցանկացած գովազդն ու խրախուսումը, կաթ արտադրող ընկերությունների կողմից կազմակերպված կոնֆերանսները, դրամական հատկացումները, բուժհաստատություններին որեւէ սարքավորում տրամադրելը եւ այլն:

Սուսաննա Հարությունյանը նաեւ տեղեկացրել է, որ մոնիթորինգի ընթացքում դիտորդներն օրենքի խախտումներ են արձանագրել ծննդատներում, մանկական հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, ինչպես նաեւ՝ մանկական սննդի եւ հարակից ապրանքների պիտակներին:

«Վստահություն» կազմակերպության նախագահն առաջարկել է արձանագրված խախտումների հիման վրա կիրառել օրենքով նախատեսված պատժամիջոցները, արգելել առանց համապատասխան պիտակավորման մանկական սննդի եւ հարակից ապրանքների իրացումը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ խրախուսում է երեխաներին միայն կրծքով կերակրելը եւ կարծում է, որ ապագա մայրերը պետք է հստակ գիտակցեն դրա առավելությունները:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել Հայաստան ներմուծվող կաթնախառնուրդների վրա, իսկ արձանագրված բոլոր խախտումների դեպքում սահմանել եւ կիրառել համապատասխան պատժամիջոցներ:

Ամփոփելով քննարկումը՝ Հակոբ Հակոբյանը մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր տեսքով ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:



12.10.2017
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպել Լոռիս-Մելիքովի հիշատակին նվիրված միջոցառումներ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ...

12.10.2017
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպում է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ: Խորհրդարանական լսումների ընթացակարգ09:30-10:00...