Տպել
16.10.2017
ՀՀ ԱԺ նախագահը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Եգիպտոսի եւ Բենինի խորհրդարանների ղեկավարների հետ
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Ալի Աբդել Աալ Սայեդ Ահմեդի հետ:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հավելել, որ երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ միջխորհրդարանական կապերը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ են եւ հավելել, որ օրենսդիր մարմինների շփումների ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում նպաստում են երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Այս համատեքստում կարեւորվել է բարեկամական խմբերի դերը եւ ակտիվ գործակցությունը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Եգիպտոսի պատմական արժեքների մասին դեռեւս դպրոցական տարիքից են տեղեկանում աշխարհի բոլոր ժողովուրդները եւ այս իմաստով կարելի է ասել, որ Եգիպտոսն աշխարհինն է:

Արա Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-եգիպտական համագործակցության զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է նաեւ Բենինի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջխորհրդարանական միության պատվիրակությունների գործունեությանը վերաբերող հարցեր:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...