Տպել
16.10.2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-սլովակյան հարաբերությունների կայուն զարգացմանը, մասնավորապես միջխորհրդարանական համագործակցությանը: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարեւորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների եւ բարեկամական խմբերի մակարդակում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:

Կողմերը կարեւորել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում հայ եւ սլովակ պատվիրակների արդյունավետ փոխգործակցությունը:

Քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ Սլովակիա առաջիկա այցին առնչվող հարցեր: