Տպել
18.10.2017
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահի տեղակալի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովում ԱՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Ողջունելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջեւ առկա կառուցողական համագործակցության եւ արդյունավետ հանդիպումների վերաբերյալ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները բոլոր խորհրդարանական վեհաժողովներում մշտապես պաշտպանում են Արցախի ժողովրդի արդար դատը եւ ներկայացնում արցախահայության խնդիրները:

«Արցախի անկախությանն այլընտրանք չկա. հետագա ճակատագիրն Արցախի քաղաքացիների որոշելու խնդիրն է»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Պարոն Շարմազանովի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն արտերկրի պատգամավորական պատվիրակությունների այցերն Արցախ ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը տեսնեն ժողովրդավար Արցախը:

Վահրամ Բալայանն իր հերթին ընդգծել է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը եւ հավելել, որ իրենք մշտապես զգում են ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Պարոն Բալայանը նշել է, որ Արցախի խորհրդարանականները պարբերաբար հանդիպում են Հայաստանի պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկում տարբեր ոլորտներում համագործակցությանը եւ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...