Տպել
19.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի՝ ներկայում Հայաստանի Հանրապետության վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում կան բազմաթիվ հարցեր, որոնց հստակեցումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ: Նախագծի նպատակն իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացի հստակեցումն է: Հանձնաժողովականների համոզմամբ՝ ներկայացված փոփոխությունները եւ լրացումներն ավելի դյուրին կդարձնեն լիցենզավորման ընթացակարգը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար դրական եզրակացություն է տվել: Այն կընդգրկվի ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետը՝ հանձնաժողովը որոշել է առաջիկայում անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Կրթական բարեփոխումների ընթացքը նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. ձեռքբերումները, հիմնախնդիրները եւ դրանց բարելավմանն ուղղված առաջարկները» թեմայով:

Հանձնաժողովը քննարկել է աշխատանքային մի շարք այլ հարցեր եւս:


19.10.2017
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 19-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության փոխվարչապետ, մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեհաստանի հայ համայնքի ներկայա...

19.10.2017
Լեհաստանի Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ընդունել է բանաձեւ
Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձեւ: Բանաձեւում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռ...

19.10.2017
Քննարկում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կանանց օրակարգը» եւ «Հայաստանում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության խթանումը» թեմաներով: «Կանանց օրակարգը» մշակվել է Երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության...

19.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է անցկացրել Շիրակի մարզում
Հոկտեմբերի 18-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ անցկացրել է աշխատանքային քննարկում` սպանդանոցային ցանցի ստեղծման եւ «Սպանդ...