Տպել
19.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի՝ ներկայում Հայաստանի Հանրապետության վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում կան բազմաթիվ հարցեր, որոնց հստակեցումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ: Նախագծի նպատակն իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացի հստակեցումն է: Հանձնաժողովականների համոզմամբ՝ ներկայացված փոփոխությունները եւ լրացումներն ավելի դյուրին կդարձնեն լիցենզավորման ընթացակարգը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար դրական եզրակացություն է տվել: Այն կընդգրկվի ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետը՝ հանձնաժողովը որոշել է առաջիկայում անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Կրթական բարեփոխումների ընթացքը նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. ձեռքբերումները, հիմնախնդիրները եւ դրանց բարելավմանն ուղղված առաջարկները» թեմայով:

Հանձնաժողովը քննարկել է աշխատանքային մի շարք այլ հարցեր եւս:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...