National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
06.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
1 / 1

1. Երկուշաբթի, 30 հոկտեմբերի 2017թ., ժ.10.00, 334 սրահ

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

1. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի

նախագծի քննարկում.

- օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը),

- եկամուտների ձեւավորում (հարկային եւ մաքսային քաղաքականությունը),

- բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում եւ դոտացիաներ համայնքներին),

- բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը,

2. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկանուտներ եւ ծախսեր` ֆինանսների նախարարություն,

3. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում,

4. ՀՀ կենտրոնական բանկի 2018թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա.Ջավադյան

Հրավիրվում են՝

ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանը

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս.Մնացականյանը

2. Երեքշաբթի, 31 հոկտեմբերի 2017թ., ժ.10.00, 334 սրահ

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստ

Օրակարգը`

1. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղականություն:

2. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր`

արդյունաբերություն, տրանսպորտ եւ կապ, էներգետիկա եւ բնական պաշարներ,

սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության

պաշտպանություն, կադաստր, քաղաքաշինություն եւ ջրային տնտեսություն:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա.Ջանջուղազյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վ.Հարությունյան

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս.Կարայան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա.Մանուկյան

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա.Շաբոյան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ.Սարգսյան

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ն.Սարգսյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Հարությունյան

Հրավիրվում են՝

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյանը:

3. Չորեքշաբթի, 1 նոյեմբերի 2017թ., ժ.10.00, 334 սրահ 

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` իշխանության պետական եւ դատական մարմիններ, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա.Ջանջուղազյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա.Գեւորգյան

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ա.Սաղաթելյան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վ.Ստեփանյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Ա.Հակոբյան

ՀՀ արդարադատության նախարար Դ.Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյան

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ.Շահինյան

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լ. Յոլյան

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ.Փոլադյան

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մ.Բադալյան

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տ.Մուկուչյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյան

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

4.Հինգշաբթի, 2 նոյեմբերի 2017թ., ժ. 10.00, 334 սրահ 

Ազային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` եվրոպական ինտեգրում:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա.Ջանջուղազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան

Հրավիրվում են`

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը,

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վ.Գաբրիելյանը,

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Ս.Կարայանը

5. Հինգշաբթի, 2 նոյեմբերի 2017թ., ժ. 13.00, 334 սրահ  

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` տարածքային կառավարման մարմիններ, դոտացիաներ համայնքներին, գյուղատնտեսություն, բնապահպանություն:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյան

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյան

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դ.Լոքյան

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյան եւ մարզպետներ

Հրավիրվում են`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Հարությունյանը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը

6. Ուրբաթ, 3 նոյեմբերի 2017թ., ժ. 10.00, 334 սրահ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` ՀՀ արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումներ եւ սփյուռքի հարցեր:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյան

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյան

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ.Արամյանը

7. ա) Ուրբաթ, 3 նոյեմբերի 2017թ., ժ. 13.00, 334 սրահ 

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Վ.Գասպարյան

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ.Կուտոյան

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

7. բ) Ուրբաթ, 3 նոյեմբերի 2017թ., ժ. 16.00, 334 սրահ 

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (նիստը դռնփակ է)

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` պաշտպանության նախարարություն եւ պետական ռեզերվներ:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ.Տոնոյան

Հրավիրվում է`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

8. Երկուշաբթի, 6 նոյեմբերի 2017թ., ժ. 10.00, 334 սրահ 

Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` առողջապահություն եւ սոցիալական ապահովություն, նպաստներ, թոշակներ:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյան

ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյան

Հրավիրվում են`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյանը

9. Երկուշաբթի, 6 նոյեմբերի 2017թ., ժ. 13.00, 334 սրահ 

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Օրակարգը`

«Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր` գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն եւ տեղեկատվություն:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ա. Ջանջուղազյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյան

ՀՀ մշակույթի նախարար Ա. Ամիրյան

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հ.Ռոստոմյան

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռ.Ջաղինյան

Հրավիրվում են`

ՀՀ ֆինանսների նախարար Վ. Արամյանը

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը

10. Մինչեւ 9 նոյեմբերի 2017թ. ժ. 18.00 

1. ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ամփոփում:

2. ԱԺ պատգամավորները, խմբակցությունները եւ մշտական հանձնաժողովները «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնում են ԱԺ աշխատակազմ:

11. Ուրբաթ, 10 նոյեմբերի 2017թ. /մինչեւ ժ. 15.00/

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորված գրավոր առաջարկությունները ներկայացնում է ՀՀ կառավարություն:

12. Երեքշաբթի, 14 նոյեմբերի 2017 թ.

ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2017 թվականի նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկում:


06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդեւան Գրիգորյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ի նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին...

06.11.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 6-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել նորընտիր խորհրդարանում ձեւավորված բարեկամական խմբի...

06.11.2017
Տեղեկատվություն
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա կլոր-սեղան քննարկում՝ «Կանանց ձայնը եւ կին լիդերները քաղաքականության մեջ. Հայաստանի հեռանկարները» թեմայով:Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները:...

06.11.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը մ...

06.11.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը եւ մաղթել դեսպանին արգասաբեր աշխատանք: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ...

06.11.2017
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS