Տպել
24.10.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները` համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ: Հյուրերը նախ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին, ապա մասնակցել «Բաց դասի», որը վարել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Խոսրով Հարությունյանն անդրադարձել է քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության փոխհարաբերություններին ու գործառույթներին, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության պատասխանատվությանը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Խոսրով Հարությունյանին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են կրթության ոլորտի խնդիրներին, ոլորտը կարգավորող օրենսդրությանը եւ բացթողումներին:

«Բաց դասի» ավարտին խորհրդարան այցելած հյուրերը, ավանդույթի համաձայն, լուսանկարվել են հանձնաժողովի նախագահի հետ: