Տպել
25.10.2017
Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար- տեխնիկական քոլեջի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքին, որից հետո ավանդական բաց դասը նրանց համար վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ միշտ պատրաստ է հանդիպելու թե՛ մանկավարժների, թե՛ ուսանողների հետ:

Միքայել Մելքումյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ընթացակարգերին:

ԱԺ փոխնախագահը հորդորել է ուսանողներին լավ սովորել, ստանալ որակյալ կրթություն եւ դառնալ ընտրած ոլորտում լավագույն մասնագետներ, ինչպես նաեւ տիրապետել օտար լեզուների:

Բաց դասի ավարտին հյուրերը լուսանկարվել են Միքայել Մելքումյանի հետ:



25.10.2017
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորները ողջունել են խորհրդարանում հյուրընկալված Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: Քննարկվել է «Զինվորական ծառայության ...

25.10.2017
Մարգարիտ Եսայանի ելույթը ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ հոբելյանական նիստի ժամանակ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը հոկտեմբերի 25-ին Սարաեւոյում ելույթ է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի 30-րդ հոբելյանական նիստի ժամանակ: «Հարգելի գործընկերներ, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի...