Տպել
26.10.2017
Արա Բաբլոյանն ընդունել է մեքսիկացի պատգամավորների
1 / 4

ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորած պատվիրակության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Լատինական Ամերիկայի երկրների եւ մասնավորապես Մեքսիկայի հետ սերտ համագործակցության հաստատումը:

ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձեւավորման կապակցությամբ՝ նշելով, որ դրանք իրենց արդյունավետ գործունեությամբ կարող են նպաստել ոչ միայն միջխորհրդարանական, այլեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է բարեկամական խմբի անդամների այցը Արցախի Հանրապետություն՝ համարելով այն լավ հնարավորություն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ արցախցիների հետ շփվելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Այցելությունը լավագույն ձեւն է համոզվելու, որ արցախցիների ձգտումը խաղաղության հաստատումն է: Մենք խնդիր չունենք ադրբեջանցի ժողովրդի հետ. մեր նպատակն է արցախցիների համար ապահովել խաղաղություն եւ բարեկեցություն»:

Արա Բաբլոյանը շեշտել է միջազգային կազմակերպություններում համագործակցելու կարեւորությունը՝ նշելով, որ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի այցը լավ մեկնարկ է երկու երկրների միջեւ հարաբերություններն աշխուժացնելու եւ դրանք նոր հարթություն տեղափոխելու համար:

Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Մեր այցը երկու ազգերի միջեւ հարաբերությունները զարգացնելու ցանկության վառ ապացույցն է: Բարեկամական խմբերը կարող են նպաստել քաղաքականության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության զարգացմանը: Մենք եկել ենք ընկերության ու համագործակցության նոր ճանապարհներ բացելու եւ պատրաստ ենք քննարկելու փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առաջարկները»:

Խոսելով Արցախ կատարած այցելության մասին՝ տիկին Դոմինգեսն ընդգծել է. «Մեքսիկան հարգում է ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամներն Արա Բաբլոյանին են ներկայացրել Հայաստանից եւ Արցախից ստացած իրենց տպավորությունները:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...