Տպել
27.10.2017
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են տասնութ տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում սարսափելի ոճրագործության զոհ դարձած ՀՀ պետական-քաղաքական գործիչներ, ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի եւ Ռուբեն Միրոյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Արցախյան ազատամարտի հերոս Արմենակ Արմենակյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը:

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...