Տպել
27.10.2017
«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»,-ասել է Էդուարդ Շարմազանովը Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողներին
1 / 3

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան են այցելել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ Էդուարդ Շարմազանովն իր տեսակետներն է հայտնել քաղաքական տարբեր հարցերի, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին, նշել է, որ միանշանակ դեմ է բռնությանը, սակայն օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց է: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ խորհրդակցել է իրավաբանների հետ եւ կառավարությանը ներկայացրել առաջարկներ: Նա հույս է հայտնել, որ դրանք կընդունվեն գործադիր մարմնի կողմից:

Ուսանողներին հետաքրքրել է նաեւ սահմանամերձ շրջանների գրադարանների հարցը:

Խորհրդարանի փոխնախագահը խորհուրդ է տվել ուսանողներին լինել նախաձեռնող եւ ներկայացնել խնդիրների լուծման իրենց տարբերակները:

«Դուք մեր երկրի ամենաերջանիկ սերունդն եք, որովհետեւ ծնվել եւ ապրում եք անկախ Հայաստանում»-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ավարտին, ավանդույթի համաձայն, ուսանողները լուսանկարվել են Էդուարդ Շարմազանովի հետ:



27.10.2017
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ նոր մասնաշենքի 114 սրահում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների նիստերի աշխատանքների վերաբերյալ:...

27.10.2017
Տեղեկատվություն
Հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ լրատվամիջոցների համար նախատեսված ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն- 11:40-12:00,...

27.10.2017
Հիշատակի արարողություն ՀՀ Ազգային ժողովում
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 18-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, զոհվածների հարազատներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ ծաղկեպսակներ ու ծաղի...

27.10.2017
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագա...

27.10.2017
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են տասնութ տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողով...